27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բավական է հոգեւոր արժեքների մեջ տեսնել ազգի կործանումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ եր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշում է.

Շուտով կլրանա մեկ տարին, որ մեկնեցի Հայաստանից ծառայելու այնտեղ, որտեղ տկարիս ծառայության կարիքը կար։ Այս ընթացքում ակնդիրն ու ունկնդիրը եղա բազում ազգակործան մտքերի, հոդվածների, արարքների և գործունեությանց և ամեն անգամ մնացի մեկ հարցականի «հուշարձանի» առաջ քարացած, գիտեք ինչու, քանզի գաղափարակիր հուշարձանները դադարել էին գափար փոխանցելուց, այլ մնացել էին քարաֆորմ երևույթներ՝ ձև առանց բովանդակության։

Մեզանից շատերն էլ վեր են ածվել ազգային ձևի, սակայն առանց ազգայինի արժևորման բովանդակային ընկալմամբ։ Մինչ անկախացումը բոլորս երազում էինք տեսնել անկախացումն ու «նոր մեռնել», բայց ոչ ոք չէր մտածում, որ անկախացումը լինելու է ի գին մեր ազգային արժանապատվության խորտակման, ի գին հայ ընտանիքի քայքայման, ի գին հայ տղամարդու իգացման և Հայոց սրբություն հանդիսազող Ազգային Ժողովի պղծման, երբ Հայոց Էր-էրիկը պիտի ներկայանար «Վարդուշի» կերպարով և իր մարմնի վրա գոյություն չունեցող կանացիության պաշտպանվածության իրավունքի պահանջ ներկայացնելով։ 

Եվ ահա այս շրջանակի սահմաններից ներս այսօր վեր խոյացավ հայոց «ազգասիրության և մարդասիրության» նոր բաներկնող Սաֆոյի վերամարմնավորված /ռենկառնացիա/ կերպարի «ի խորոց սրտի խօսք» առ ապսուրդը արարող Հրանուշ Խառատյանի «Ո՞րն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան» ,,բազմիմաստ,, խոսքը, որ ակամայից հիշեցնում է մեծ հայրապետների «ճառ առ Խաչս» մեկնողական ներբողը։

Եվ Հայ Առաքելական սուրբ Եկեղեցվո մեծանուն քարկոծողը, Հովհաննու Ավետարանի լուրջ սերտողությունից հետո, որոշել էր ապացուցել Հիսուսին, թե նաև մեղք գործածները իրավունք ունեն քար նետելու, ավելի թույլ մեղք գործածների վրա։ Հիշում եք այս ազնվազարմ տիկնոջը, որը մեղադրում մեր Մայր եկեղեցուն աղանդների նկատմամբ անգործունյա լինելու մեջ, երբ 2004-2008թթ. իրեն վստահել էին ղեկավարելու ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունը, իր «Եհովայից օրհնված» գրիչով հաստատեց Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպությունը, որը նույնիսկ ազատամտության հայրենիք Ֆրանսիայում համարվում է արգելված։

Բայց քանի որ մեր օրերի Սաֆոն նաև ազգագրագետ է, ուսումնասիրելով որոշ ազգերի ազգային սովորություններն ու մտածելակերպը, որդեգրել է Ուդի ժողովրդի մի դարձվածք։ «1720-ական թթ․ հայերեն գրված մի նամակում ուդիները, նկարագրելով իրենց ծանր կացությունը, գրում են, թե «ցերեկները թրքություն ենք անում, իսկ գիշերները՝ հայություն»։ Եվ ահա 2008թ դառնալով անորոշ մարգարեի վկա, ցերեկները սկսեց սորոսություն անել, գիշերները՝ անորոշություն։ Այդ անորոշություններից մեկն էլ նրա հակազգային, ապազգային, հակաավանդական, հակաեկեղեցական «մտքի գանձերի» աջ ու ձախ շաղ տալն է՝ տեղին կամ անտեղի։ 

Այսօր, հազիվ բացած ինտեռնետային հայաստանյան լուրերը, անմիջապես վեր խոյացավ Հրանուշի Խառատյանի լուրջ հայացքով և խոժոռ արտահայտությամբ զավեշտալի հայտարարությունը. «Ո՞րն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան»։ Մտածեցի, եթե ասեմ Բուդդան, արդյոք կհավատա հարգարժան տիկին։ Եվ դրանից հետո չգիտես լուրջ, թե «վիտամին ակումբի» զավեշտին համարժեք, կարդում ենք մեծանուն տիկնոջ «հայկական ռադիոն պատասխանում է հարցումների» շարքը։

Ամենազավեշտալի «աստվածաբանականա» երեք հարցումները.

1. Խաչ կանգնեցնողները չգիտեն խաչի խորհուրդը։

Այս հարցադրումից հետո Երևանի աստվածաբանական ֆակուլտետի դեկանը որոշեց աստվածաբանականի բոլոր լսարանների դռները բացել մեծ ազգագրագետ և «աստվածաբան»-ի առաջ «խավարում տառապող աստվածաբանների մտքերը լուսավորելու համար։ 

2. Որն է խաչ կանգնեցնողների իրական պաշտամունքի առարկան։
Թերևս հեևելով Աթոս, Պորտոս, Արամիս և Դ՚ Արտանյանի օրինակին, դառնալ խաչակիր։

  1. Խաչեր ենք կանգնեցնում և մոռանում դրանց գոյությունը:
    Ճիշտ է, խաչեր են կանգնացնում այնպիսի տեղերում, որ հետո չեն կարողանում տեղը գտնել, որի պատճառով սկսում են կամաց-կամաց մոռանալ դրանց տեղը և գոյությունը։

Մոռանում ենք, որ քսանմեկերորդ դարն է, իսկ մեզ դեռ հինգերորդ դարի կարևոր արժեքներն են առաջարկում/մատուցում: 

Տեսնում եք, ով աստվածաբաններ և եկեղեցականներ, այդ ասպարեզ նետվելուց առաջ հարկ է անպայման լինել մասնագետ ազգագրության, որպեսի հասկանաք՝ աստվածաբանությունը 5-րդ դարի արժեք է։ 21-րդ դարում խաչը կորցրել է իր իմաստը, իսկ ինչպես կասեր գերմանացի ազատամիտներից մեկը. «բիբլյան էլ հարկ է փոխարինել կամասուտրայով»։ Եվ բավական է դատարկամտությունը որպես դրոշակ դարձրած, խոսեք կեղծ արժեքների մասին։ «Չկան արժեքներ, այլ կան արժեհամակարգեր, որոնք այսօր փորձում են փոխել ամեն ինչ, առաջին հերթին մարդուն և նրա բարոյական կերպարը», կասեն որոշ ազատամիտ հայուհիներ։

Հիշում եք տարիներ առաջ մեր «ծլիկի ու մլիկի» մասին բանաստեղծություններ գրող նշանավոր բանաստեղծուհի սեքսոմանը, հայտարարեց. «այն երկրում ուր միասեռական ընտանիքներ չկան, չի կարող ժողովրդավար հայտարարվել»։ Ուրեմն ծուռհայելիների այս աշխարհում ամեն բան ոչ միայն աղավաղվում է, այլ արդեն իսկ աղավաղված է։ Քանի որ այդպեսէ բավական է մի ներդաշնակ, օրինավոր բան, որպեսի սխտորից կատաղած դրակուլայի նման, ոմանք հարձակվեն Խաչի վրա։

Եվ խառատյանական փոթորկի պատճառ էր հանդիսացել Գորիսից եկած հետևյալ հաղորդագրությունը. «Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, բարերարներ Հեղինե Առուշանյանի և Հովիկ Ճաղարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի վրա վեր է խոյանում պահապան խաչը /բարձրությունը` 11մետր/, որն ամբողջությամբ պղնձաձույլ է։ Թող Աստծո օրհնությամբ այն պաշտպան լինի բոլորիս»: Եվ քանի որ այդ Խաչը պահապան պիտի լինի նաև Աստվածուրացներին, նրանք դրանից հրաժարվում են խորհուրդ տալով, որ ավելի լավ է մենք ուշադրություն դարձնենք այլ հարցերի վրա և հավելում.« Գորիսին և Հայաստանին խաչը չի պահպանելու-պաշտպանելու»։

Բանից պարզվում է Հայաստանին սահմանակից մի անկախ երկիր կա՝ Գորիսի հանրապետություն, ուրեմն հույս մի դրեք հավատքի, սրբությունների վրա։ Հարգարժան Տիկին, մի մոռացեք կյանքը ըստ հույն փիլիսոփայի բաղկացած է մակրո և միկրո տիեզերքներից, ուր ամեն բան իր տեղն ունի։ Եթե մենք բոլորս մտահոգ ենք ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող կաշառակեր համակարգի առկայության պատճառով, ուսանողների մի զգալի մասի գիտական համրությանը, սա չի նշանակում, որ պատճառը Խաչի նկատմամբ ունեցած պաշտամունքն է։

Չեմ կարծում, որ տարակուսում եք, թե Շիրակացին, Դավիթ Անհաղթը,Կողբացին, Նարեկացին և այլք մեծություն էին, քանզի մերժում էին Խաչի խորհրդանշական իմաստն ու բովանդակությունը։ Ոչ և բազմիցս ոչ։ Նրանց համար խաչը ուներ երկիմաստ նշանակություն, նախ որպես զուտ հայկական պատմական հավերժության խորհրդանիշ և ապա քրիստոնեական նվիրումի, զոհաբերության պատրաս լինելու իմաստ։ Բավական է, որ հայ մարդու հոգուց արմատախիլ անեն սրբության այդ խորհրդանիշները, որ հայ Վարդանը վերածվի Վարդուշի։ Իմացեք, բոլոր ազգերը. Բաբելոն, Աքքադ, Ասորեստան և Աղվանք կործանվեցին, երբ սրբության և փրկության խորհրդանիշները դադարեցին լՙինելուց այն, ինչ էին…

Մի փորձեք ձեր ապազգային անորոշ մտածումներով ապականել Աստվածընտիր Հայ Ազգի ընկալումները և նվիրվածությունը իր սրբություններին։ Իսկ Հայոց կրոնը, երեկ և այսօր, եղել է կաճառը գիտության և դաստիարակության հայ մարդու ճշմարիտ կերպարի։

  1. Նախաքրիստոնեական Խաչեր
    2. Քրիստոնեական Խաչ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ