Բացահայտում. պարացետամոլը երեխաների մոտ ասթմա է առաջացնում
Կոպենհագենի Համալսարանի գիտնականները բացահայտել են, որ այն երեխաների մոտ, ում բուժում են պարացետամոլ պարունակող պրեպարատներով, նախադպրոցական տարիքում մեծ է ասթմայով հիվանդանալու հավանականությունը:
Որքան շատ են նրանք նմանատիպ դեղորայք ստանում կյանքի առաջին տարվա ընթացքում, այնքան ավելի մեծ է շնչառական օրգանների հետ խնդիրներ առաջանալու հավանականությունը, գրում է “The Telegraph”-ը:
Գիտնակնները վստահորեն նշել են, որ պարացետամոլի եւ մանկական ասթմայի միջեւ որոշակի կապ կա, սակայն առայժմ նրանց չի հաջողվել հայտնաբերել պատճառահետեւանքային կապը:
Նրանք խորհուրդ են տալիս ծնողների պարացետամոլ օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ` բարձր ջերմության: Ընդ որում, գիտնականներից մեկը միաժամանակ նշել է. “Ես կցանկանայի ընդգծել, որ այդ պրեպարատի օգտագործումն իսկապես օգտակար է առողջության համար որոշ դեպքերում”:
Նախկինում Մեծ Բրիտանիայի Բժշկական օգնության որակի եւ առողջապահության Ազգային ինստիտուտի աշխատակիցներն արդեն հայտարարել են, որ պարացետամոլի շահագործումն ուժեղ գլխացավ է առաջացնում, իսկ Բոստոնի Բրիգհեմ հիվանդանոցի բժիշկները պարզել էին, որ շաբաթական 2 կամ ավելի օր պարացետամոլ օգտագործող կանանց մոտ մեծ է լսողության կորստի հավանականությունը: