Արտակարգ իրավիճակ Մանավարժական համալսարանում: Ուսանողները տարհանվել են
Մանկավարժական համալսարանում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:
Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ը հոսպիտալացվել է:
Գազի արտահոսք չի հայտնաբերվել: