09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պարգեւատրվեց Սյունիքի մարզպետը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օրերս,  տեղի ունեցած  հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունում  ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրներ:

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու եւ անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի  “Վազգեն Սարգսյան” մեդալով: 
  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ