23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քայլելը չփրկեց Փաշինյանի վարկանիշը

Այն, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրն ու նախընտրկան փուլում գերակտիվություն է դրսեւորում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչն առնվազն կասկածելի օրինականություն ունի, տեսնում են բոլորը: Եվ ահա, շրջանառվում են խոսակցություններ, մարզպետի նման գործունեության հետ կապված: «Իրավունքը» նշում է, որ մարզպետը վերեւներից ստացել է խիստ հրահանգ՝ ամեն ինչ անել սեփական թեկնածուի հաջողությունն ապահովելու համար:

Ընդ որում, որ նա, որպես օժանդակություն, կստանա բոլոր լծակները, այդ թվում՝ ուժայինների միջամտությունների տեսքով: Մարզպետի համար պարտությունը կարող է նշանակել մինչեւ իսկ պաշտոնանկություն, ուստիեւ՝ նրա պարբերական հիստերիայի հասնող դրսեւորումները հասկանալի են: Սակայն, ըստ աղբյուրի, իշխանական վերին էշելոնների համար այստեղ խնդիրն ամենեւին էլ միայն Աբովյանում սեփական քաղաքապետ ունենալը կամ մարզպետի ճակատագիրը չէ:

 Այս ընտրությունները համարում են Փաշինյանի վարկանիշի փորձաքար, այսինքն, եթե հանկարծ նրա ներկայացուցիչը պարտվեց, ապա դա կարող է լրջագույն ազդակ դառնալ ողջ երկրի մասշտաբով: Եվ ահա, ըստ աղբյուրի, վերնախավում լուրջ դժգոհություններ ունեն մարզպետից: Այն առումով, որ նա իր գործողություններով էլ ավելի սրեց հանրային այն ընկալումը, որ խնդիր է դրված՝ Աբովյանում հաղթել՝ չկանգնելով ոչ մի բանի առաջ:

Արդյունքում, եթե այնուամենայնիվ հաջողվի հաղթել, ապա հանրային ռեակցիան կլինի այն, որ դա վարչական ռեսուրսների մասսայական կիրառման, քաղաքում վախի մթնոլորտի ստեղծման արդյունքում էր: Պարտվելու դեպքում էլ առաջ կգա այն միտքը, որ չնայած վարչական այդ բոլոր լծակների, այդպես էլ բանի չհասան, այսինքն՝ իրականում հենց Փաշինյանի վարկանիշն է այդ աստիճան ընկած:

Ընդ որում, հենց Աբովյանում շրջանառվող խոսակցությունների, շատ ավելի հավանական է պարտության տարբերակը, եւ հենց դրանով են բացատրում մարզպետի այնպիսի էֆստրեմալ քայլերը, ինչպիսին է՝ ընդրությունների օրը ընտրատեղամասերն ընկած՝ մարզպետական մակարդակով ճնշումներ բանեցնելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ