16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մանիպուլյացիա: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը. Փաստ

Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարա­գայում տվել են «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության վարչության անդա­մի համեստ կարգավիճակ:

Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչա­կան ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տո­տալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակ­ցությունն իջեցնում են կուսակցության առաջնորդի կարգավիճակին: Իհարկե, սա մանիպուլյացիա է, ու դա արդեն գիտակցում են բոլորը, որովհետև Փաշինյանին Աբովյանում ուղեկցել են պետական մեքենաներ ու պաշտոնյաներ, թիկնազոր, մի խոսքով՝ հա­սարակության վրա ներգործություն է ունե­նում ոչ միայն վարչապետի քաղաքական հեղինակությունը, այլ նաև պետական հա­մակարգը՝ իր ողջ ուժով:

Շատերի այն փաստարկը, թե վարչապետը նաև կուսակցության առաջնորդ է ու նպաստում է իր թիմի հաջողություններին, մեղմ ասած, համարժեք չէ: Նախ՝ ֆորմալ առումով վարչապետն իր կուսակցության ղե­կավարը չէ, մյուս կողմից՝ այս պնդումը մի­անգամայն համարժեք է խորհրդարանական ընտրությունների պարագայում: Տեղական ընտրություններն ունեն իրենց առանձնա­հատկությունները, որոնց կուսակցություն­ները, անշուշտ, պետք է մասնակցեն, սա­կայն համայնքի մակարդակում իրենց ծրագրերը լոկալացնելու, իրացնելու նպատակով: Հայաստանում գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որտեղ գործադիր իշխանությունը, ինչպես նախկինում, ուղղակի միջամտում է տեղական ընտրական գործըն­թացին՝ չունենալով դրա քաղաքական, իրա­վական հիմքերը:

Այն մարդիկ, ովքեր բերում են կայացած արևմտյան երկրների փորձը, թող բարի լի­նեն և իրապես ուսումնասիրեն դրանց քա­ղաքական համակարգերը՝ իրենց առանձնահատկություններով: Ոչ մի կայացած ժողովրդավարական մոդելում կառավարող կուսակցությունը իշխանության կցորդը չէ կամ լիդերի ինքնադրսևորման հարթակ չէ: Հայաստանում գոյություն չունի ՔՊ կուսակցություն՝ որպես ինքնաբավ քաղաքական ուժ. դրա շարքերում կա մեկ խարիզմատիկ գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում գոյություն չունի կառավարության որպես միասնական քաղաքական տեխնոկրատների թիմ, անձնիշխանություն, որի խորհրդանիշը Նիկոլ Փաշինյանն է: Խորհրդարանը ձևավորվել է օրինակարգ ընտրությունների արդյունքում, սակայն ինստիտուցիոնալ առումով կայացած չէ ու չի կարող կատարել իր ներկայացուցչական վերահսկողական ֆունկցիան, որովհետև 88 մարդ մանդատ է ստացել բացառապես Փաշինյանի հաշվին:

Այն, ինչ հեղափոխությունից հետո է տարվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ,  պարզապես նոնսենս է՝ քաղաքական տեսանկյունից: Խոշոր քաղաքներում ընտրությունների ժամանակ պայքարը չի գնում թեկնածուների ու նրանց ծրագրերի միջև, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը՝ իր բարձր վարկանիշի շնորհիվ «կերտելով» հարթակ քաղաքապետին, որը, ըստ էության, ոչ ՏԻՄ ղեկավար է՝ իր ինքնուրույնությամբ համայնքին հաշվետու լինելու պարտավորությամբ, այլ ընդամենը Փաշինյանի տեղապահը այս կամ այն քաղաքում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի յս յսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ