24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Այս խայտառակությունը ե՞րբ պետք է վերջանա: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում

«Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի։ Անհասկանալի են այն նորմատիվները, որով հաշվարկվում է, թե 1հեկտարի  համար, որքան պետք է վճարվի։ Բազմիցս դիմել ենք վարչապետին այդ նորմատիվները ճշտելու համար, ամեն մի բույս իր ոռոգման նորմատիվն ունի եւ ոչ փոխվարչապետը, ոչ նախարարությունը, ոչ ոք ուշադրություն չեն դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում»,– լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց  «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում ոռագման համակարգերի եւ դրանց վարձավճարներին։ 

« Այս խայտառակությունը, ե՞րբ պետք է վերջանա :Ոռոգման համակարգում շատ սխալ որոշումներ են կայացվել։Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում են նոր վաճառում գյուղացու վրա։ »,- եզրափակեց `Բերբերյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ