07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ Երեւանում. քաղաքացիները փողոց են փակել

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ է, որ վրաերթերը նշված հատվածում չեն պակասել:

«Բազմաթիվ անգամ դիմել ենք. Է՛լ գրավոր, է՛լ բանավոր, է՛լ նշված վայրում հանդիպման ժամանակ, ու վերջին հանդիպումներից մեկի ժամանակ խոստացան, որ լուսակիրը դրվելու է, բայց այդ խոսքերը դարձան ոչ իրականություն:

Մենք շատ բան չենք ուզում՝ լուսակիր: Եվ այդ լուսակիրի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հիմա ի՞նչ, մարդու կյանքն է թանկ, թե՞ լուսակիրը»:

Ավելին՝ shamshyan.com

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ