10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի իրավիճակ Ուկրաինայում. փողոցային կռիվների ընթացքում 20 զոհ կա /վիդեո/

Երեկ Ուկրաինայի Ազգային գվարդիան կրակ է բացել Մարիուպոլի բնակիչների վրա, քաղաք բրոնոտեխնիկա է մտել: Կրակոցների արդյունքում 20 հոգի է մահացել, գրում է Интерфакс-ը: 

Ուկրաինայի ազգայնականները ներկայացրել են, որ ցուցարարները գրավել են տեղի մի շարք շենքեր, կրակել են, ինչի արդյունքում իրենք ստիպված են եղել հետ գրավել շենքերը: Սակայն ականատեսները պատմել են, որ Ազգային գվարդիան է կրակ բացել մարդկանց վրա, արդյունքում տուժել են խաղաղ բնակիչները, նրանցից մեկը մեհացել է գլխին կրակոցից` քաղաքի կենտրոնում: 

Իսկ ահա Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ զինված բախումների ընթացքում Մարիուպոլում 20 հոգի է մահացել: 

“Մոտ 20 ահաբեկիչ է ոչնչացվել, 4-ը գերի է վերցվել: Մեր կորուստը` մեկը մահացել է, 5 վիրավոր կա”,- գրել է Ավակովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ