Ամենաջղային ժողովուրդը հայերն են. «Գելլափը» ուշագրավ հետազոտություն է ներկայացրել
Ողջ աշխարհում մարդիկ գնալով ավելի չար են դառնում և ապրում են մշտական սթրեսների մեջ։ Հատկապես դա նկատելի է Հայատանում և Հունաստանում: Այս մասին գրում է france24 -ը՝ հղում անելով հեղինակավոր «Գելլափ» կազմակերպության հարցումների արդյունքում ձևավորված «Global Emotions» զեկույցին: Հարցումն արվել է 2018 թվականին: Այս մասին գրում է yerevan.today-ը:
Ավելի քան 140 երկրների 151 հազար բնակչության տրվել են միևնույն 10-ական հարցերը դրական ու բացասական հույզերի մասին, որոնք նրանք ապրել են նախորդ օրը:
Հարցեր դրական էմոցիաների մասին
Ձեզ երեկ հարգանքով վերաբերվե՞լ են,
Դուք ժպտացե՞լ եք կամ շատ ծիծաղե՞լ եք,
Դուք սովորել կամ արե՞լ եք որևէ հետաքրքիր բան,
Հաճույք զգացե՞լ եք նախորդ օրվա ընթացքում,
Հանգստություն զգացե՞լ եք
Հարցեր բացասական էմոցիաների մասին
Ֆիզիկական ցավ զգացե՞լ եք,
Անհանգստություն ապրե՞լ եք,
Տխրություն զգացե՞լ եք,
Սթրես տարե՞լ եք,
Զայրույթ ապրե՞լ եք․
Բացասական հույզերի հաշվեկշիռը ռեկորդ է գրանցել՝ 30 բալ, որն ամենաբարձրն է 2006 թվականից ի վեր:
Աֆրիկյան պետությունները հավաքել են բացասական հույզերի ամենաշատ միավորները. Ցանկը գլխավորում է Չադը՝ 54 միավորով: Նրան հետևում են Նիգերիան և Սիերա-Լիոնեն՝ 50-ական միավորով:
Համաձայն Գելլափի, չնայած Չադն աշխարհի ամենաբացասական հույզերով երկիրն է, նրա բնակչությունը նաև իրեն զգում է ամենատխուրն ու տառապյալը ողջ աշխարհում: Սա պայմանավորված է բռնությամբ, տեղահանումով և այլնով, որին ենթարկվում են հազարավոր ընտանիքներ: Զեկույցում նշվում է, որ հակամարտող գոտիներում, հասկանալի պատճառներով, շատ բարձր են գնահատվում բացասական հույզերը:
Իսկ հիմա մեզ ամենահետաքրքրողը: Ամենաջղային ժողովուրդը, պարզվում է, հայերն են: Հարցումների արդյունքում նրանք հավաքել են ամենաբարձր միավորը՝ 45 տոկոս։ Հարցման մասնակիցների այդքան մասը նախորդ օրը զայրացել է: Հայերիս հաջորդում են իրաքցիները, մեր հարևան իրանցիները, պաղեստինցիները և մարոկկացիները: Վեցերորդ հորիզոնականում մեր մյուս հարևանն է՝ Թուրքիան: Նա բացասական արդյունքով մեզ զիջում է 5 միավորով:
Սթրեսի առումով ևս համաշխարհային միջին ցուցանիշը հասել է առավելագույնին: Վերջին երեք տարիներին այս առումով անգերազանցելի են հույները՝ 59 միավոր:
Այս ցուցակում կան նաև մեր երկու հարևանները՝ Թուրքիան և Իրանը՝ համապատասխանաբար 5 և 11-րդ տեղերում:
Այս ցուցանիշներn այդքան ուշադրության արժանի չէին լինի, եթե վերջին մեկ տարին մեր իշխանություններն ամեն առիթով մեզ չհամոզեին, թե այլևս ապրում ենք սիրո և հանդուրժողականության մթնոլորտում։