22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ արժանապատվությունը արատավորել է. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին մարզպետի օգնական Հերմինե Ադամյանի՝  նրան մեղադրելով իր ֆեյսբուքյան էջի գրառումներում իրեն զրպարտելու և վիրավորելու համար։ Լրագրողների հետ հանդիպմանը Պետրոսյանը անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր կետով է զրպարտել, և ո՞ր կետով է վիրավորել Ադամյանն իրեն, նշեց, որ դրանք 68 դրվագ են պարունակում․

«Կոտայքի նախկին մարզպետի օգնականին դատի եմ տվել զրպարտանքի և վիրավորանքի փաստերի հետ կապված։ Հիմնականում համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերում շուրջ 68 դրվագ է պարունակում իմ հայցը։ Պատեհ-անպատեհ այդ սուբյեկտը իմ արժանապատվությունը, իմ քաղաքական համբավը արատավորելու, ցեխոտելու ճանապարհով քննադատության քողի ներքո արտահայտություններ էր արել, որոնք ես օրենքով սահմանված կարգով դատարանից խնդրել եմ գնահատական տալ, ինչպես նաև խնդրել եմ փոխհատուցել նյութական տեսքով տվյալ հոդվածների առավելագույն սահմանաչափով, ինչ որ կուղղեմ այն դպրոցի բարելավմանը, որը որ ավարտել է տվյալ անհատը»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին արդեն մեկ դատական նիստ տեղի է ունեցել, հաջորդ նիստը հավանաբար կկայանա մայիսի կեսերին։ Պետրոսյանը հայտնեց՝  փաստաբանը, որը զբաղվում է այդ ամենով, համոզված է՝ հայցը շահելու են, և դա նախադեպ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր որ առողջ քննադատության, կառուցողական քննադատության գիծը վաղուց անցել են, և անցել են անձնական պիտակավորումների, որակավորումների, ցեխոտելու, ինչը առողջ չէ, և իրավական պետությունում պետք է իրավական գնահատականը տրվի։

Հարցրին, թե շարունակվելո՞ւ են մարզպետի կողմից ֆեյսբուքյան օգտատերերի դեմ դատական հայցերը՝ նկատի ունենալով, որ Հերմինե Ադամյանն ֆեյբուքյան իր էջում էր մարզպետի գործունեության վերաբերյալ գրառումներ արել, Պետրոսյանը հիշեց Մոսվես Խորենացու խոսքերը, որ «եմք ածու փոքր», և պատասխանեց. «Ֆեյսբուքյան օգտատերերը շատ լայն է ասված, ինչպես Խորենացին է ասում, մենք շատ փոքր ածու ենք, ես իմ քաղաքական գործունեությունը շատ թափանցիկ, շատ հաշվետվողական եմ իրականացնում ու շատ հետևողական եմ սրտացավ քննադատությանը, կառուցողական քննադատությանը։ Ես միևնույն սեղանի շուրջ եմ հավաքել բազմաթիվ համայնքներում բազմաթիվ խնդիրների խորքային, տասնամյակներով կուտակված խնդիրների տարբեր բարիկադներում գտնվող անհատների, հաշտության եզրեր են գտել՝ ի շահ պետության և համայնքի։ Խոսքը այստեղ անձնական վիրավորանքի և ռևանշիստական ձգտումների մասին է»։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ