24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

«Իրավացի էր Նժդեհը՝ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Քիչ առաջ մեր եկեղեցիներում տեղի ունեցավ Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագը։ Այն խորհրդանշեց կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։

Քրիստոսը հաղթեց խավարին և աշխարհում հաստատեց լույսի և սիրո իշխանությունը։ Ինչպես իրավացիորեն կասեր Նժդեհը’ հայն ու քրիստոնեությունը մեկ բնություն ունեն։

Հայ ժողովուրդն էլ որպես իրապես քրիստոնյա վերածնվեց և տվեց իր Նոր Ավարայրը Սարդարապատում,իսկ այնուհետև Արցախում։

Համոզված եմ մեր բարձրյալ Տեր Հիսուս Քրիստոսի հովանավորությամբ մենք դիմակայելու ենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին,և թույլ չենք տալու Բաբելոնի նոր աշտարակաշինության կառուցումը։

Հարության խորհրդով Հայկը հաղթելու է Բելին։

Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ