29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրը 24 ժամ ժողովրդի ականջը լցնում էին, թե բա՝ ղարաբաղցի պաշտոնյաները թալանչի են ու մարդասպան: Առաջին անգամ ունենք իշխանություն, որը վարում է հակաղարաբաղյան քաղաքականություն

Առաջին անգամ, և ի դժբախտություն մեզ, մենք ունենք իշխանություն, որը վարում է հակաղարաբաղյան քաղաքականություն: Դա արդեն ակնհայտ փաստ է:

Եթե ամիսներ առաջ արցախյան գոյամարտը, մեր փառապանծ հաղթանակներն ու զոհերի անմար հիշատակը նսեմացվում էր կարպիսփաշոյանական և սասունմիքայելյանական մակարդակով, այսօր արդեն նշաձողը բարձրացվեց ընդհուպ մինչև առաջին տիկնոջ:

Հատկանշական է, որ այդ հակաղարաբաղյան քարոզչությունն ու մանիպուլյացիան սկսվել էր շատ վաղուց, երբ այսօրվա իշխանավորները դեռևս ընդդիմադիր էին և օրը 24 ժամ ժողովրդի ականջը լցնում էին, թե բա՝ ղարաբաղցի պաշտոնյաները թալանչի են ու մարդասպան:

Իրենց մուրազին հասան՝ ատելություն սերմանեցին, ինչը հող նախապատրաստեց այսպես կոչված հեղափոխության համար:

Հիմա էլ, երբ արդեն պետության տերն են դարձել, պետական մակարդակով են անում Հայաստանի և Արցախի պառակտումը: Ինչպիսի՞ անուն տանք այս երևույթին:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ