02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արկղում կնոջ եւ երեխաների դիակներ են հայտնաբերվել

Սանկտ-Պետերբուրգում փողոցներից մեկում արկղ է հայտնաբերվել, որի մեջ եղել են կնոջ եւ երկու մանկահասակ երեխայի մարմիններ:

“Կնոջ եւ մոտավորապես 4 եւ 6 տարեկան երեխաների մարմինների մասեր էին արկղում, որոնք փաթաթված էին տոպրակներում”,- ասել են ոստիկանները: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ոստիկանները նաեւ այլ զարհուրելի մանրամասներ են պատմել: Նրանց խոսքերով` կնոջ դեմքն այլանդակված է եղել, երեխաներից մեկի գլուխը չի եղել: Ոստիկանները նշել են, որ այլ մանրամասներ չեն նշում, քանի որ դրանք սարսափելի են: 

Այժմ ոստիկանները փորձում են պարզել կնոջ եւ երեխաների ինքնությունը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ