29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանական պատգամավորը, թալինցիների «Ֆուլ Հաուսը» ու բնապահպանության «պեչենու ծառը»

Այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հայտնեց, որ Թալին կատարած այցի ժամանակ թալինցիները բարձրացրել են Արմենիա ՀԸ-ով հեռարձակվող Ֆուլ Հաուս հաղորման հարցը, մասնավորապես այն, որ այդ հաղորդման սերիաներից մեկի ժամանակ ինչ-որ տան լուսանկար էն ցույց տվել և ասել, որ այն տուն չէ, գոմ է և գտնվում է Թալին քաղաքի կենտրոնում: Պատգամավորը նշեց, որ թալինցիները նեղված են ու վորդովված: Նրանք խնդրել են հարցը բարձրացնել և հրապարակային ներողություն են պահանջում:

Հարցին, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով խոսեց բոլորովին այլ թեմայից, թե այս պահին Բնապահպանության նախարարությունը Թալինում «Կանաչ Թալին» ծրագիր է իրականացնում: Նախարարը նշեց, որ Թալինում առաջիկայում մի շարք ծրագրեր են իրականացվելու: Մասնավորապես այն լինելու է ՀՀ առաջին քաղաքը, որտեղ կներդրվի աղբի տեսակավորման ծրագիրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ