01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի. ԵԽԽՎ համազեկուցողներ

Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ երկրի բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի, հետևաբար կարևոր է, որ ներկայում իրագործվող բարեփոխումները շոշափելի արդյունքներ տան, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելիի 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո ներկայացրած զեկույցում:

Զեկուցողները ողջունել են Հայաստանի գործադիր իշխանությունների՝ իշխանությունն ավելի արդյունավետ ու ճիշտ ձևով վերաբաշխելու պատրաստակամությունը:

«Իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է և ուժերի հավասարակշռության հասնելու ցանկացած պատրաստակամություն միայն ողջունելի է», – շեշտել են զեկույցի ուկրաինացի և սլովենացի համահեղինակները՝ ողջունելով նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատրաստակամությունը ինստիտուցիոնալ համակարգում ԱԺ-ին կենտրոնական դեր տալու հարցում:

Ըստ զեկույցի՝ սա կարող է էապես օգնել Հայաստանում իրական ժողովրդավարական մշակույթի ամրապնդմանը, որի հիմքը կլինի հանդուրժողականությունն ու այլակարծության ընդունումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ