Քիչ առաջ տեղեկացա ողբերգական դեպքի մասին
Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:
Հ.Գ. Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»:
Ցավալի միջադեպի մասին խոսել է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը.
«Ցավով տեղեկացա Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։
Խոր ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Ալեքսանդր Պեպանյանի ծնողներին ու հարազատներին»,-գրել է Պապիկյանը