14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմի Սուրբ Նիկողայոս եւ Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցիներում

Ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որն իրականացրեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանը:

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ ունեցավՍուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեսասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից  զետեղվեց ծաղկեպսակ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցում: Ներկաներին ընթեցվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային  վայրենության այլ դրսևորումները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ