22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էլի Գագիկ Ծառուկյանը. Հրապարակ

Կոտայքում մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»:

Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գևորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, և ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»: Չէ, ասել եք՝ ինքը «հին մարդ» է, «հին մարդիկ» Հայաստանում պետք է պաշտոն չզբաղեցնե՞ն։ «Չեմ ասել հին մարդ, ասել եմ` հին մշակույթ կրող։ Աբովյանի քաղաքապետը, չեմ երկնչի ասել, շատ պարկեշտ, շատ համեստ, աշխատող գործիչ է, բայց Աբովյան քաղաքը կառավարելու գործում ունի ընդգծված կաշկանդվածություն, ինքն ազատ չէ որոշումների մեջ, ուղղորդվում է»:

Թիրախում Գագիկ Ծառուկյանն է էլի, փաստորեն։ «Ոչ, մենք որևէ մեկին չենք թիրախավորում»: Եթե հունիսին տեղի ունենալիք ընտրություններում Վահագն Գևորգյանը հաղթեց, իսկ կարո՞ղ է հասկանում եք, որ եթե մասնակցի, անպայման հաղթելու է` էս գլխից եք «գործը բռնել», ի՞նչ կանեք այդ դեպքում։ «Կշնորհավորեմ իրեն, սակայն մարզպետարանի վերահսկողական բոլոր գործառույթները կմնան ուժի մեջ, մանավանդ՝ հողային ֆոնդերի մասով, ուր բացթողումներն անչափ շատ են:

Այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ