23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խելոք վեր ընկնել տեղները. չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձաձ հաստիքային բնապահպաններին ու քաղաքային հուշարձանների պահապաններին

Օպերայի սրճարանները քանդել չի կարելի պահպանել

Եկեք հասկանանք, թե որտեղ է պետք դնել ստորակետը՝ «քանդե՞լ», թե՞ «կարելի» բառից հետո։

Մի կողմից ունենք քաղաքային իշխանությունների, բնապահպանների ու երևանցիների մի մասի դիրքորոշումը, որը միանշանակորեն կողմ է, որ սրճարանները քանդվեն ու վերականգնվի կանաչ գոտին։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ պատմականորեն այդպես է եղել, այն, որ Երևանում կանաչ գոտիները առանց այն էլ քիչ են, այն, որ քաղաքի կենտրոնը սրճարանախեղդ է արված, այն, որ այդ սրճարաններից շատերը ժամանակին ապօրինի, կամ էլ՝ ստվերային եղանակներով ձեռք բերված հիմքերով են հայտնվել։

Բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, Օպերայի հարակից տարածքը ԽՍՀՄ ժամանակ ավելի կանաչապատ էր, այո՛ Երևանում կանաչապատման հետ իրոք խնդիր կա ու դա դեռ 90-ականներից է գալիս, այո՛, ծառն ու ծաղիկը էսթետիկորեն էլ, էկոլոգիապես էլ հավես բաներ են։

Մյուս կողմից ունենք սրճարանատերերի, տնտեսագետների և ծառ ու ծաղիկ սիրող երևանցիներից ոչ պակաս երևանցի հանդիսացող սրճարանսեր երևանցիների դիրքորոշումը, որը ևս օբյեկտիվ փաստարկներով է հիմնված։ Էդ սրճարանները աշխատատեղեր են ստեղծում, էդ սրճարանների վրա արված են ներդրումներ, էդ սրճարանները եկամուտ են բերում, ընդ որում՝ ոչ միայն սեփականատերերին, այլ նաև պետությանը, էդ սրաճարանները, վերջիվերջո, սիրված են ու պահանջարկ են վայելում հազարավոր մեր համաքաղաքացիների, շրջաններից եկած մեր հայրենակիցների ու տուրիստների համար, էդ անտեր կանաչապատման հիմնախնդիրն էլ ոչ օպերայի հարակից տարածքով է սկսվում, ոչ էլ դրանով ավարտվում է։

Ու կրկին անգամ, բոլոր բերված հիմնավորումներն էլ ունեն օբյեկտիվ հիմք։ Այո՛, ծառ ու ծաղիկը ավելանալու է գործազրկությանը ուղիղ համեմատական, այո՛ շատ տնտեսվարողներ ոչ մի օրենք էլ չեն խախտել ու հասկանալի չէ, թե ինչու պետք է զրկվեն իրենց ներդրումներից ու բիզնեսից ազգաբնակչության մի շերտի ու քղաքապետարանի ինչ-որ չինովնիկների քմահաճույքից դրդված, այո՛ ծառ ու ծաղիկից հարկեր չես գանձելու, իսկ սրճարանից գաձելու ես, և այո՛, կան հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր գերադասում են ոչ թե խոտերի մեջ նստել, այլ ավելի հարմարավետ անցկացնեն իրենց ազատ ժամանակը։

Ինչպես տեսնում եք, այս բոլոր փաստարկներն էլ իրավունք ունեն լինելու ու հասկանալի չէ այն ռադիկալիզմը, որը դրսևորում են քաղաքային իշխանությունները։ Դրանով հերթական լարվածության կետ է ստեղծվում ներհասարակական հարաբերություններում ու հերթական անհասկանալի հարվածն է հասցվում քաղաքի ու պետության բյուջեին։ Ինչո՞ւ։ Միթե՞ բոլոր հնարավոր կոմպրոմիսսները քննարկված էին ու ապացուցված էին սխալ, ո՞վ է որոշել, որ ծառն ու ծաղիկը, որքան էլ, որ էսթետիկ ու էկոլոգիապես պուպուշ լինեն, միանշանակորեն ավելի կարևոր են ու հանրային գերակա շահ են, քան սրճարանի սեղանիկը ու դրա գոյացրած տնտեսական ու ռեկրեացիոն էֆֆեկտները։ Մի քիչ շատ չե՞ն նոր իշխանությունները գերանդիով լուծում խնդիրները՝ առանց որևէ լուրջ բովանդակային քննարկման ու հիմնավորման։

Դրա համար, պետք չէ շտապել ստորակետի տեղը որոշել, այլ պետք է նստել կլոր սեղանի շուրջ և իրար հասկանալ։ Ես վստահ եմ, որ այնուամենայնիվ կարելի է այս հարցում գտնել այնպիսի լուծումներ, որ համ ծառ ու ծաղիկ սիրողները գոհացնող արդյունք տեսնեն, համ տնտեսվարողներն ու սրճարան սիրողները։

Հ․Գ․ Չինովնիկ և իշխանական տասովչիկ դարձաձ հաստիքային բնապահպաններին ու քաղաքային հուշարձանների պահապաններին խնդրում եմ խելոք վեր ընկնել տեղները ու ծպտուն չհանել, ինչպես ծպտուն չէին հանում, երբ ավիրում էին Խորենացու 13-ի շենքի ֆասադը։

Կոնստանտին Տեր-Նակալյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ