՛՛ԱԺ նախագահը, վարչապետը, Ամենյան հայոց կաթողիկոսը, չգիտեմ ով…՛՛
Տեղադրված արագաչափերի միջոցով 2 տարվա ընթացքում քաղաքացիները տուգանվել են ընդհանուր առմամբ 11 մլրդ դրամով, իսկ նույն տուգանքներից միայն ՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ ՍՊԸ-ն և նրա ստվերային հովանավորները 5,8 մլրդ դրամի օգուտ են ստացել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հայտնեց, որ մահվան ելքով աճ է գրանցվել 2009 և 2010 թվականների հետ համեմատած։ Պատգամավորն անդրադարձավ նաև գծանշաններին և դրանց որակին։ ՛՛Սա ոչ թե գծանշում է, այլ փողոցի կետրոնում լարված թակարդ է, որ ժողովուդը գա ու մտնի թակադի մեջ՛՛,-ասաց նա և կոնկրետ օրինակ բերեց, որ նշաններ կան, որոնք տեղադրված են այնտեղ, որտեղ բնակավայր չկա, մինչդեռ բնակավայր հիշեցնող նշան է մի անկյունում դրված, ինչը միայն այն նպատակով է, որ վարորդը չիմանա, ու խախտում անի։
Փաշինյանի խոսքով՝ պնդում են, որ բոլոր իրավախախտներն էլ օրենքի առաջ հավասար են։ Նա օրինակ բերեց, թե իր աչքով տեսել է, թե ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեքենան սխալ է երթևեկել, բայց կասկած հայտնեց, թե նրան կտուգանեն։ ՛՛Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանին, նրա մեքենայի առաջին համար չկա, էտ ոնց եք ճշտելու ում մեքենան ու ոնց եք տուգանելու։ Մենակ Հովիկ Աբրահամյանը չի, ԱԺ նախագահը, վարչապետը, Ամենյան հայոց կաթողիկոսը, չգիտեմ ով: Ոնց ասես, քշում են այդ մարդիկ, հիմա բոլորը հավասա՞ր են, թե ոմանք ավելի՞ հավասար են, հայտնի առակի տրամաբանությամբ՛՛,-ասաց նա։