Հայաստանում բողոքի լուրջ ալիք կբարձրանա իշխանությունների դեմ. ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը անզոր կլինեն. Իրատես
Ասում են, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաև մարզերը, գյուղական համայնքները:
Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետև դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի մեքենան»:
Լայնորեն կիրառվում է նաև «լոկալ» քաղտեխնոլոգիան. գյուղամեջ, քաղաքամեջ է գնում լավ տյունինգ անցած գյուղացիներից մեկը, նախ զրուցում. սկզբում պատճառաբանված փաստերով, ապա զգայական «եզրակացություններով» համագյուղացիներին հասկանալի լեզվով «բացատրում» իշխանությունների խոշոր ու մանր «այիբները»` բողոքական մասսա ու աուդիտորիա ձևավորելով, ինչի դեմ ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն անզոր են, որովհետև չեն կարող նրանց և այդ կարծիքը կիսող գյուղացիներին ևս կանչել «բաժին»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: