23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիդիան Արմենիան զգուշացնում է

2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։
 
Լիդիանը տեղեկացրել է Կառավարությանը, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը 2018 թվականի հունիսից ի վեր կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է:
 
Լիդիանը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
 
Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականցվեր նախքան ձյան տեղումները:  
 
Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ