18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ ավիրեց պատմական ջրաղացը /վիդեո/

Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի ջրաղացի ճակատագիրն արդեն 23տարի է հետաքրքրում է համագյուղացի Միշա Ներսիսյանին: Նրա պատմելով, ժամանակին, 90-ականներին փորձել է աշխատացնել այն, սակայն մինչ փաստաթղթերը կարգի բերեր, ջրաղացը քանդվում է:

Henaran.am-ի հետ զրույցում Միշա Ներսիսյանը ասաց, որ ջրաղացը պատմամշակութային արժեք էր: 

“Այդ մասին գրավոր ինձ տեղեկացրել են հուշարձանների պահպանության մարզային կառույցից, սակայն ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնական գրությամբ ինձ գրել է, որ ոչ մի արժեք չի ներկայացնում, ոնց հասկանանք դա”,-հարցնում է մեր զրուցակիցը:

Միշա Ներսիսյանը ոչինչ չի կարողանում պարզել. խճճվել է տարբեր կառույցների կողմից տրված փաստաթղթերի մեջ: 

“Երկու պատ է մնացել էդ ջրաղացից, բայց գոնե իմանանք ում հրամանով է քանդվել, մեղավորները պատժվեն”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ