01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Կառավարությունում մարզպետներն էին

    Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն:

     Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: “Մարզերը մեզ համար ունեն  մեծ կարեւորություն եւ այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը, իսկ վատը քննադատենք”,- դիմելով մարզպետներին՝  ասել է Հովիկ Աբրահամյանը:  

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը վարչապետին է զեկուցել ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվել են 2014 թվականի մարտին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:

  Շեշտվել է,  որ կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող տնտեսությունների ցուցակներն առաջիկայում պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքէջերում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մարզպետներին մանրամասն ուսումնասիրել տնտեսությունների կրած վնասը՝ անհատական կարգով օժանդակություն ցուցաբերելու համար:

    Վարչապետին տեղեկացվել է նաեւ, որ ընթացիկ տարում բոլոր մարզերում տեղադրվել են 80 հակակարկտային կայաններ, որոնք գործելու են Արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգի ներքո: 

    Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես, պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի տրամադրման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

     Անդրադառնալով մարզերում կառավարության կողմից իրականացվող 5-րդ հրատապ ծրագրին՝ Արմեն Գեւորգյանը նշել է, որ մարզերում տարբեր ոլորտներում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 442 ծրագիր՝ բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, նախադպրոցական հասատատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման եւ այլ ուղղություններով:

 Վարչապետը պահանջել է իրավասու մարմիններից՝ բոլոր ծրագրերով անվերապահորեն ապահովել աշխատանքների բարձր որակ եւ նշել, որ այդ հարցը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ