Աղքատներ ու միջին վիճակագրական աշխատավարձ ստացողներ, պատրաստվեք գրպաններդ ավելի թեթևացնել ի շահ մեր «հեղափոխական» բյուջեի
Գործնականում հարկերի համահարթեցման էս գործընթացը միջին վիճակագրական աշխատավարձ ստացողին դրական համարյա ոչինչ չի տալու, քանի որ ամսական մի 1-2000 դրամ ավել ա մնալու ահասարսուռ կոմունալները մուծելու համար կամ 10-20 օրվա հացը ֆինանսների նախարարությունն ապահովում ա (բայց մի շտապեք ուրախանալ)։ Ինչքան քիչ աշխատավարձ՝ էնքան քիչ հաց ա ապահովում։
Իսկ այ 2 մլն դրամից ավել ստացողները նվազագույնը 300.000 դրամ քիչ են մուծելու ու ինչքան աշխատավարձը շատ, էնքան «տնտեսումը»՝ մեծ։ Փոխարենը շուտով ակցիզային հարկերն են բարձրացնելու՝ գազ, բենզին, ալկոհոլ, սիգարետ և այլն։ Սրա վրա ծախսեր կատարող միջին վիճակագրական աշխատավարձ (160.000 դրամ) ստացողը նախկինից 15-25 տոկոս ավելի ա վճարելու։ Ջանջուղազյանը կամ նրա հետ համաձայնող, քաղաքական որոշում կայացնող Փաշինյանը, իհարկե, հո չե՞ն ասելու, թե մենք ենք սենց մոգոնել։ Ասելու են, որ դա ԵԱՏՄ պահանջն է, սիգարետի դեպքում՝ ծխելու դեմ են պայքարում, ալկոհոլի ու այլ դեպքերում էլ մի բան կմտածեն․ Նիկոլը բառախաղերի մեծ վարպետ ա։
Բայց միանշանակ մոռանալու են ասել, որ ԵԱՏՄ էդ պահանջը կարելի էր կատարել մինչև 2022 թվականը (սրա մասին՝ կոլխոզում սուսսս)։ Նենց որ աղքատներ ու միջին վիճակագրական աշխատավարձ ստացողներ, պատրաստվեք գրպաններդ ավելի թեթևացնել ի շահ մեր «հեղափոխական» բյուջեի, իսկ հարուստները թող պատրաստվեն, որ տարին մի անգամ ավել հանգստանան աշխարհի որևէ էկզոտիկ վայրում։
Թեորիապես էստեղ ոչ մի սխալ ու լիբերալ կառավարությանը մեղադրելու բան չկա, եթե չհաշվենք, որ 350.000 (ըստ Փաշինյանի) աշխատողից 2 մլն և բարձր աշխատավարձ ստացող 1000-ից մի փոքր ավել մարդ կա, իսկ «միջին վիճակագրական»՝ մոտ 349.000։
Բայց պետք չի մոռանալ, որ Ֆրանսիայում դեղին շապիկավորների շարժումը սկսեց հե՛նց էս նույն մանիպուլյացիաների հետևանքով։ Բայց մենք քարից ենք, իսկ մեր երկրում ինչ-որ բանկիր Մակրոն չի ղեկավար, այլ «միջին վիճակագրական» աշխատավարձ ստացող կամ դրա հնարավորությունն էլ չունեցող քաղաքացիների սիրելի հերոս, դևին հաղթած, ժողովրդական մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Մեզ մոտ դեռ ոչ ոք դեղին բաճկոն չի հագնելու։ Ծայրահեղ դեպքում մեղքը կարելի ա գցել Ջանջուղազյանի վրա, իսկ եթե դա էլ չօգնի, կարելի ա սերժին ու շարմազանովին երկուական հայհոյանք ուղղել, որ մեզ գցեցին ԵԱՏՄ ճահիճի մեջ։ Սենց գոնե սիրտը գրպանի պարունակության պակասելուն համամասնորեն կհովանա։
Թե բա թող հին, բայց լավ մասնագետներն աշխատեն։ Մեր կոնսենսուսային առաջարկն էր սպառողական կամ գոնե պարենային զամբյուղը չհարկել, եթե աճողական դրույքաչափը հանում են, բայց՝ չէ՛, չի լինի»։
Սուրեն Սահակյան
«Քաղքացու որոշում» կուսակցություն