07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրինական թալան

Հիշում եք, չէ՞, երբ մենք քննադատում էինք թավշյա կառավարությանը և նշում, որ այդ մարդիկ պետություն կառավարելու փոխարեն միայն կկործանեն, զոմբիները աղմկում էին՝ «թողեք աշխատե՜ն, թողեք աշխատեն» :
Թողեցինք: Անցել է համարյա ինը ամիս: Ի՞նչ արդյունք է գրանցել սույն կառավարությունը, բացի տոնածառ դնելուց և հարկերը ավելացնելուց՝ ոչ մի բան: Բայց պարզվում է, որ իրենք իրենցից գոհ են:, Այնքան են գոհ, որ իրենք իրենց պարգևավճարներ են նշանակում և ստանում: Ստացվում է,որ իրենց համար պետական բյուջեում գումար կա, իսկ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու համար՝ ոչ:

Օրինակ Արարատի մարզպետուհին ինքն իրեն պարգեւատրել է 104, 5% – ով: Հարց է առաջանում ՝ հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների համար այ գվիդոն։ Չինովնիկների այսպիսի խրախճանք սարքել այս թշվառ երկրում, որից աշխատանք չլինելու պատճառով մարդիկ շարունակում են արտագաղթել:

Այս պարագայում բացարձակ անհասկանալի է երկակի ստանդարտի կիրրառումը: Այսինքն, եթե հանրապետականները իրենք իրենց պարգևատրեին՝ դա կդիտվեր, որպես թալան ու կատաստրոֆա, ջրհեղեղ, աշխարհի վերջ, բայց եթե ՔՊ-ի չինովնիկներն են, եթե նիկոլական իշխությունն է՝ ուրեմն իրենց կարելի է, հալալ է: Եթե հանրապետականները առավոտից –երեկո ռեստորաններում տժժային, նրանց կհռչակեին ազգի դավաճաններ, ժողովրդի արյուն-քրտինքը ծծող պարազիտներ, բայց երբ այդ խնջույքները կազմակերպվում են նիկոլականների կողմից, ուրեմն արդար, ազնիվ, շատ անհրաժեշտ խնջույքներ են, առանց որոնց հայոց պետականությունը հետայսու գոյատևել չի կարողանա:

Պոպուլիզմով, դեմագոգիայով ժողովրդին կուրացրած իշխանությունը կարծես թե գտել է սեփական գրպանն ու ստամոքսը լցնելու բանալին: Այդ բանալին առայժմ օրենքով սահմանվող պարգևավճարներն են, որը փաստացի օրինական թալան է իրենից ներկայացնում: Թե հետագայում ինչ ճանապարհով կգնան, չգիտենք, բայց մի բան պարզ է՝ սոված իշխանությունը կշտանալ է ուզում:

 

Անի Կարապետյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ