19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բժիշկները խորհուրդ են տալիս նորածիններին ավելի շատ ձեռքերի վրա պահել

Մոր հետ ֆիզիկական շփման մշտական բացակայությունը երեխայի մոտ բերում է ֆիզիկական զարգացման դանդաղեցման և առողջության վատացման:

Այս տեսությունը պաշտպանում է ամերիկացի մանկաբույժ Ուիլյամ Սիրսը:

Նա կոչ է արել չմեղադրել այն մայրերին, ովքեր կրծքով կերակրում են երեխային մինչև 2-3 տարեկան հասակը:

Ըստ նրա` դա ավելի ճիշտ է, քան թե երեխային առանց մայրական ուշադրության թողնելը:

Սակայն դեպքեր են լինում, երբ մայրը չի կարող երեխային կրծքով կերակրել:

Նման դեպքում Սիրսը խորհուրդ է տալիս երեխային ավելի շատ գրկել, մոր անկողնում քնացնել:

Առանց մայրական ջերմության երեխաներն իրենց անհարմար են զգում:

Նման դեպքերի համար պետք չէ մտածել, որ երեխան կարող է ոչ ինքնուրույն մեծանալ:

Մասնագետի խոսքերով՝ երեխային ինքնուրույնության սովորեցնելու դեռ շատ ժամանակ կլինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ