Կտրել է ընկերոջ գլուխն ու պարբերաբար “զրուցել” նրա հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/news_12032014_1_1396615484.jpg)
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչ 29-ամյա Ջեյմս Պոլ Հարիսը գլխատել է ընկերոջ գլուխն ու այն երկար ժամանակ օգտագործել կախարդանքների համար, “զրուցել” նրա հետ, տեղեկացնում է NY Daily News-ը:
Հանցագործությունը կատարվել է մեկ տարի առաջ, սակայն 49-ամյա սպանվածի մարմնի մասերը միայն հիմա են հայտնաբերվել: Իսկ Հարիսը ձերբակալվել է, քանի որ նա իր նախկին ընկերուհուն պատմել է իր արարքի մասին, ինչից անմիջապես հետո աղջիկը ոստիկանություն է դիմել: Հարիսն ընկերուհուն պատմել է, որ նախ խեղդել է ընկերոջը, ապա գլխատել ու գլուխը պահել:
Ոստիկանությունում տղամարդը չի ընդունել իր մեղքը: