27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցիտրուսային մրգերը նվազեցնում են կաթվածի հավանականությունը

Հետազոտողները պնդում են, որ նարնջի և թուրինջի օգտագործումը նվազեցնում է կաթվածի հավանականությունը:

Նոր հետազոտությունն առաջին անգամ, մի շարք մրգերի և բանջարեղենների փոխարեն, ուսումնասիրեց հենց ցիտրուսային մրգերը, որոնք նախատեսված են կաթվածներից պաշտպանելու համար: Հետազոտողները առաջարկում են, որ մարդիկ, ովքեր ուզում են ավելացնել ցիտրուսների բաժինը իրենց սննդամթերքում, ամբողջական միրգը ուտեն, ոչ թե հյութեր ըմպեն:

Առաջատար հետազոտող, պրոֆեսոր Այդին Կասեդին ասել է.

– Մրգերի, բանջարեղենի և հատկապես վիտամին C-ի ընդունումն է նվազեցնում ինսուլտի ռիսկը:
– Բոլորս էլ գիտենք, որ բանջարեղենը և թարմ մրգերը ընդհանրապես օգտակար են մեր առողջության համար, բայց այս ուսումնասիրությունը վկայում է, որ հատկապես ցիտրուսային մրգերի օգտագործումը, ինչպիսիք են նարինջը և թուրինջը, որոնք վիտամին C են պարունակում, նվազեցնում են կաթվածի ռիսկը: Սակայն մարդիկ չպետք է դադարեն օգտագործել այլ տեսակի մրգեր ու բանջարեղեն, որովհետև դրանք բոլորն էլ օգտակար են օրգանիզմի և առողջության համար:

«Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչու են հատկապես ցիտրուսային մրգերը նվազեցնում կաթվածները:

Բացի այս, յուրաքանչյուր ոք կարող է նվազեցնել նման ռիսկը՝ ընդունելով առողջ սնունդ՝ առանց ճարպերի և աղի մեծ քանակության, պարբերաբար մարզվելով և արյան ճնշումը հսկողության տակ պահելով»,- բացատրում է դոկտոր Շառլին Ահմեդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ