14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դա շատ կարճ ժամանակ է ընտրություններին պատրաստվելու համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը:

«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», – ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից: Այնուհետև նրա թեկնածությունը 2 անգամ, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, առաջադրվել էր վարչապետի պաշտոնում: Սակայն ինչպես հորդորել էր Փաշինյանը, իրեն չէին ընտրել որպես վարչապետ, արդյունքում խորհրդարանն արձակավել է իրավունքի ուժով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով որոշվել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա դեկտեմբերի 9-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ