27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գիշերային անքնությունը հանգեցնում է վաղաժամ ծերացման

Գիտնականները միշտ զգուշացնում են` առողջության գրավականը քունն է: Դա հատկապես պետք է հիշեն նրանք, ովքեր վարում են բացառապես «բուի կյանք»: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ նրանց սպասում է օրգանիզմի լիակատար հյուծում և վաղաժամ ծերացում:

Դրա համար պետք է հիշել` քունն ու առողջությունը մեկը մյուսի հետ սերտ կապ ունեցող և անբաժան հասկացություններ են: Եթե ոմանք կասեն, թե սա իրեն չի վերաբերում, շատ կարճ ժամանակում դա կարող են ստուգել: Չե՞ք նկատել, որ դարձել եք ավելի դյուրագրգիռ, սթրեսներին արագ ենթարկվող, ցրված, ունեք ցածր իմունիտետ, տրամադրության անկում: Այս բոլոր ախտանշանները անքնության հետևանք են:

Գիտնականները նշում են, որ միայն գիշերային քունն է ապահովում մարդու օրգանիզմի վերականգնումը: Եթե 8-ժամյա նորմայի դեպքում դուք քնում եք 5 ժամ, ապա «քնի պարտքը» կազմում է երեք ժամ, ինչը պարբերաբար կրկնվելուց հետո կհանգեցնի հաճախադեպ դեպրեսիաների, գլխացավերի և այլն:

Գիտնականները նաև պարզել են, որ մտացածին է այն համոզմունքը, թե աշխատանքային օրերի քնի պակասը կարելի է լրացնել հանգստյան օրերին, քանի որ բջիջների վերականգնումն անընդհատ ընթացող պրոցես է, որը կատարվում է ողջ օրվա ընթացքում: Նյութերն՝ ըստ MIGNews.com կայքի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ