36-ում՝ համայնքի ղեկավար, 30-ում՝ համայնքի ավագանի
Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռոը, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 36 համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի, 30-ում՝ ավագանու անդամների ընտրություն:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել մայիսի 4-ից մինչեւ մայիսի 9-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 6-ը:
Քաղաքային համայնքներից քաղաքապետի հերթական ընտրություններ են նշանակաված Գորիսում եւ Ջերմուկում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արդեն հայտարարել է, որ այդ քաղաքներում ՀՀԿ-ն թեկնածու է առաջադրելու:
Henaran.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն ու Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը նշել էին, որ դեռ չեն կողմնորոշվել, արդյո՞ք առաջադրվելու են:
Ի դեպ երկու քաղաքապետերն էլ ՀՀԿ-ից են: