06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի. Ռ. Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։

«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա անել»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը։

Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր է իսկապես արժանապատիվ խորհրդարան ընտրել։ «Նոր քաղաքական մենաշնորհ ձեւավորելը պետության շահերի տեսանկյունից, չեմ կարծում, որ ճիշտ է»,- հավելել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ «լիարժեք իշխանությունը դեռեւս լիարժեք պատասխանատվություն չէ»։ «Այդ պատճառով իմ տեսակետն այն է, որ վերջանում է որոշակի մի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ ձևավորվելու է նոր իշխանություն, որն արտացոլելու է հասարակության մեջ առկա տրամադրությունը։ Նոր իշխանությունն այդ պահից պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,- ընդգծել է Քոչարյանը։

Նախկին նախագահի կարծիքով՝ դա «միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ