17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ  մարզպետարանների առողջապահության պատասխանատուների  մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։

“Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛Ավստրիական մոր եւմանկան հիվանդանոցում ծավալված է 30-ական մահճակալ։ Սակայն առաջինում եթե 100-ից ավելի բուժաշխատող ունեն, ապա երկրորդում` 32։ Երկու տարի առաջ իրականացված վերանորոգումից հետո Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոցում նաեւ ծննունդներ են ընդունում։ Ու քանի որ այտեղ շատ ավելի լավ պայմաններ են, կանայք նախընտրում են այս հիվանդանոցը։ Մենք արհեստականորեն չենք կարող լուծարել որեւէ բուժհիմնարկ եւ ոչ էլ կանանց ուղղորդել այս կամ այն ծննդատուն։ Առկա խնդիրները երկու օր առաջ հանգամանորեն քննարկել ենք ինձ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։

Ես այն կարծիքին եմ, որ այսօր խնդրինպետք է շատ ավելի ընդգրկուն լուծում տանք”,-նշեց Դերենիկ Դումանյանը` հանձնարարելով նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մանրամասն ուսումնասիրել, թե Գյումրին հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ինչպիսի եւ ինչ ծավալների ծառայություններիկարիք ունի։ Նախարարն առաջարկեց ուսումնասիրել  նաեւ մասնավոր բուժհաստատությունների կողմից իրականացվող բժշկական ծառայությունները։

“Գյումրու փորձով այնուհետեւ կանդրադառնանք այլ մարզերումեւ խոշոր քաղաքներում բժշկական ծառայությունների օպտիմալ կառուցվածք ունենալուն։ Սրանով մենք կօգնենք նաեւ մասնավոր ներդրողներին։ Եթե որեւէ մեկը ցանկանա այս կամ այն քաղաքում որեւէ ծառայություն կազմակերպել, ապա նրան կկարողանանք ճիշտ ուղղորդել”,-ասաց նախարարը։

Շիրակի մարզի շտապօգնության ծառայության խնդիրների քննարկման ժամանակ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց վերանայել ողջ հանրապետության գյուղական բնակավայրերում այդ ծառայության անխափան կազմակերպման նպատակով կատարված քարտեզագրումը։

Մարզպետարանների առողջապահության պատասխանատուներիննախարարը հանձնարարեց մշտական հսկողություն սահմանել դեպի Երեւան ուղեգրումների նկատմամբ։ Նաեւ հանձնարարեց տեղի հիվանդանոցների ղեկավարներին խստորեն զգուշացնել, որ պետական պատվերով  բուժվող հիվանդներին պարտադիր իրազեկման թերթիկներտրամադրվեն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, նախարարին զեկուցեցին մարզերում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ