05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիկին Աննա, Ձեզ եմ հարցնում մեր անաղարտ 13-ամյա աղջիկների մոտ, որտեղից պետք է սեռավարակ հայտնվի

Փորձության մի տարեք մեր երեխաներին, Գարդասիլի մասին խոսելուց առաջ, կարդացեք ԱՄՆ գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի պրոֆեսոր Դիանա Հարփերի, անգլիացի պրոֆեսոր Էդիսոնի, Ռուսաստանի առողջապահության, Ղազախստանի առողջապահության նախարարների և այլոց վերլուծություններն ու գիտական առաջարկները՝ կապված երեխաներին պատվաստելուց 30 տարի հետո իբրև թե ազդեցություն թողնող այդ մահացու , չբերություն, հաշմանդամություն առաջացնող պատվաստի վերաբերյալ:

Չեմ կարծում որևէ ծնող կգնա այդ քայլին, դուք էլ ձեր երեխաներին օտար բիզնեսի թիրախ մի դարձրեք, տիկին Աննա:

Այս մասին անցյալ տարի մենք երկար փնտրտուքներ արեցինք, հանդիպեցինք  նախարարի հետ, մեզ բազում տեսահոլովակներ ու ֆիլմեր ուղարկեցին հիվանդանոցներում հաշմանդամ ու դաուն դարձած երեխաների մայրերը, ես չեմ ուզում կրկին անդրադառնալ այդ խնդրին, Ձեզ եմ հարցնում մեր անաղարտ 13-ամյա աղջիկների մոտ, որտեղից պետք է սեռավարակ հայտնվի, որ սկսեն պատվաստել, իսկ եթե ապագայում չվարակվելու խնդիր կա, ապա 30 տարի հետո, ըստ Դիանա Հարփերի ՝ 90 տոկոսով օրգանիզմը ինքնամաքրման է գնում և այլ խնդիրներ, որոնք լուրջ մասնագիտական քննարկումների են ենթարկվել…Խորացեք, ուսումնասիրեք, ինքներդ կարգելեք այդ մասին խոսել… 

Ռուզան Ասատրյան

Հիշեցնենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, թե պատրաստ է իր աղջիկներին պատվաստել Գարդասիլով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ