03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանը արտահերթ կարգով քաղաքապետ է ընտրում

Առավոտյան 8-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Բացվել է 475 ընտրատեղամաս։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, ընտրացուցակներում ընդգրկված է 843340 քաղաքացի։ Ընտրությունները դիտարկում է 8 տեղական եւ 1 միջազգային կազմակերպություն։ Գործարկվել է 1380 տեխնիկական սարք, որոնց միջոցով կիրականացվի ընտրողների գրանցումը։

Երևանում ընտրողների թիվը 853 390 է: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 4 դաշինք և 8 կուսակցություն։

Ստորև ներկայացված են ընտրություններին մասնակցող ուժերը և այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ Նաիրա Զոհրաբյան
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ Անահիտ Թարխանյան
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ Արարատ Զուրաբյան
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» կուսակցություն՝ Րաֆֆի Հովհաննսիյան
«Ժողովրդական ուղի» կուսակցություն՝ Մանուել Գասպարյան
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ Հայկ Մարության
«Լույս» կուսակցությունների դաշինք՝ Արտակ Զեյնալյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ Միքայել Մանուկյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ Գևորգ Հովսեփյան
«Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ Արտակ Ավետյան
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ Մհեր Շահգելդյան

Ընտրվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն 6 տոկոսից ավելի ձայն, դաշինքները՝ 8 տոկոս։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ