06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աստված էակը ասել ա՝ նույնասեռականությունն ու մաստուրբացիան մեղք են… ուֆ արա, եսիմ է»

Օգտատեր  Կարինե Եսայանը ֆեյսբուքյան հանրագրում ներկայացրել է նախօրեին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ նշանակված Արսեն Օհանյանին: 

Սա մի քանի օր առաջ՝ սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ նշանակված անձն է: Էլի նույն կարպիսական ոճն ու տեսակն է. էլի «հայուգեն» ծաղրող, աստվածմերժող, մեզ՝ նորմալներիս՝ հոմոֆոբ կոչող, ԼԳՏԲ-ների պաշտպան ու պրոպագանդող՝ նիկոլական:
Ծանոթացեք (թե նյարդերդ կհերիքեն կարդալ)՝ աշխարհայացքին ու մտովի պատկերացրեք,թե էս տեսակը, որ նշանակվում ա պատասխանատու պաշտոնների, ի՞նչ «ուղղվածություն» ա ունենալու իր գործունեությունը:

Арсен Оганян
Շուտվանից էի ուզում խոստովանեի, բայց հիմա եմ դա անում։ Ես տարբերվում եմ մեծամասնությունից, ես փոքրամասնություն եմ, ես ֆիզիոլոգիապես տարբեր եմ ու իմ նմանները աշխարհում մոտ 2% են։ Հա ժողովուրդ, ես․․․կանաչ աչքեր ունեմ։

Քանի կրքերը մի քիչ հանդարտվեցին, էկեք հասկանանք հոմոֆոբիայի պատճառներն ու աղբյուրները, մեկ էլ դրա վերացման համար անհրաժեշտ անելիքները։
Իմ ոչ մասնագիտական կարծիքով պատճառները հետևյալ են․
1․ Տգիտություն ու տեղեկացվելու ցանկության բացակայություն
Հայաստանում մարդուն ոչ մի տարիքում ոչ մի ուսումնական հաստատություն սեռականության մասին ընդհանուր ինֆորմացիա չի տրամադրում, կամ էլ տրամադրվում ա կցկտուր։ Բացառություն են մենակ բժշկական ուղղվածությամբ հաստատությունները։
Դպրոցում Անատոմիայի դասագրքում էդ հատվածը կամ չեն անցնում ընդհանրապես, կամ անցնում են կիսատ-պռատ։ Որպես հետևանք թե կրթողների մեծամասնությունը, թե կրթվողները սեռականության մասին տարրական գիտելիքներ չեն ունենում, ունեցածն էլ սովորաբար թերի ա լինում։
Ինֆորմացիայի էդ պակասը չեն լրացնում ոչ էլ ծնողները, նախ որտև իրանք էլ առանձնապես տեղեկացված չեն, հետո էլ չգիտեն ոնց մատուցեն էդ ամենը։
Էսքանից հետո նույնասեռականություն երևույթի մասին տեղեկություն տրամադրելու մասին խոսալն էլ իմաստ չունի, քանի որ սեռականությունը առհասարակ ամոթ ու երբեմն էլ արգելված թեմա ա։

2․ Քրիստոնեություն
Սեր, հանդուրժողականություն, խաղաղություն քարոզող կրոնը նույնասեռականությունը համարում ա մեղք։ Չեմ ուզում խորանամ, բայց Աստված երևույթը կամ էակը (միչև հիմա պարզ չի) ստեղծել ա էս մեր անծայրածիր Տիեզերքը, գալակտիկաները, աստղերն ու մոլորակները, բուսականությունը, կենդանիներին ու մարդկանց, բայց ասել ա, որ նույնասեռականությունն ու նաև մաստուրբացիան մեղք են։ Ուֆ արա, եսիմ է

3․ Իսլամ
Հա, հենց Իսլամ, որտև ոնց որ Նիկոլայ Թորոսյանն ա ասում – “Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին իսլամական պետությունն ա”։ Ու կապ չունի, որ քրիստոնեությունը 301 թվին ա ընդունվել, մենք վերջին 700 տարին ապրել ենք մուսուլմանների տիրապետության տակ ու շատ բաներ ա մնացել իրանցից։ Իսկ թե ինչ ա Իսլամը ու ոնց ա վերաբերմունքը նույնասեռականներին, կանանց ու այլախոհներին, էլ չասեմ, էդ բոլորս գիտենք

4․ “Հայու գեն”
Ու դեռ կան մարդիկ, որ ասում են “հային չի սազում”, “հայերի մեջ տենց բան չի էղել”, “մենք սուրբ ազգ ու հող ունենք”, “սաղ էն փչացած Եվրոպացիք են անում” ու նման բարբաջանքներ։ Դե արի էդ մարդկանց բացատրի, որ միչև հայ կոչվելը, մենք նախևառաջ մարդ ենք, ՄԱՐԴ, միչև հայ էթնոս առաջանալը մենք էղել ենք անազգ ու անլեզու, միչև հայ լինելը մենք էղել ենք ուղակի Homo sapiens՝ Նեանդերթալցի -> Կրոմանյոնցի -> Ժամանակակից մարդ փուլերով, միչև Homo sapiens լինելն էղել ենք Homo erectus, միչև Homo erectus դառնալն էղել ենք Ավստրալոպիտեկ, իսկ դրանից առաջ էլ էղել ենք կապիկանման կենդանի։
Մեզ՝ հայերիս, հատուկ են բոլոր էն երևույթներն ու ֆիզիոլոգիական հատկությունները, ինչ մնացած մարդկանց, կլինեն դա կանաչ աչքեր, դեղին մազեր, թե նույնասեռականություն։

5․ Ներքին հոմոֆոբիա
Էս էն երևույթն ա, երբ մարդը ենթագիտակցական մակարդակում ունի նույնասեռական ցանկություններ, բայց գիտակցական մակարդակում չի ուզում դա ընդունի, զսպում ու պայքարում ա էդ ցանկությունների դեմ՝ դառնալով չար ու նյարդային։ Դրա վառ օրինակը ռոբերտ ահարոնյանն ա։
Էս մարդիկ սովորաբար աչքի են ընկնում ագռեսիվությամբ ու անառողջ հոգեբանությամբ

Ընդհանրապես մեր մոտ ատելության, քսենոֆոբիայի ու խտրականության տարբեր դրսևորումներ կան․ ատելություն առ թուրք/ադրբեջանցի, ատելություն առ գունավոր շորերով կամ երկար մազերով տղեք, խտրական վերաբերունք իգական սեռի նկատմամբ ու տենց։

Կարծում եմ էս խնդիրները պետք ա լուծվեն մարդկանց՝ հատկապես էրեխեքին ու ջահելներին, կրթելով, ինֆորմացնելով ու հանդուրժողականություն սովորացնելով, ցանկացած բռնության քարոզ վերացնելով ու բռնություն գործադրողներին պատասխանատվություն երթարկելով։

ԿԳ նախարար Arayik Harutyunyan ջան խնդրում եմ ծրագիր ընդունեք, որով մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած էրեխեքին սովորացնում են, որ մարդիկ տարբեր են՝ մաշկի ու աչքերի գույնով, ազգություններով, կրոններով ու կրոնների բացակայությամբ, սեռերով ու սեռականություններով ու տենց։ Խնդրում եմ հանդուրժողականություն ու բարություն սովորացնող դասընթացներ մտցրեք կրթական հաստատություներում, բացառեք ցանկացած տեսակի ատելության քարոզ։

Մարդկանց տեսակներին վերաբերվելու մի հատ սկզբունք ունեմ, որ միշտ ճիշտ ա աշխատում – ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՄ ԲՈԼՈՐ ԷՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՔ ԻՆՁ, ԻՄ ՇՐՋԱՊԱՏԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՎՆԱՍՈՒՄ։

Հ․Գ․ էս իմ անձնական տեսակետն ա հոմոֆոբիայի ու առհասարակ քսենոֆոբիայի դրսևորումների վերաբերյալ, կարդացել ու ուսումնասիրել եմ տարբեր նյութեր, խոսացել եմ տարբեր մարդկանց հետ՝ թե հոմոֆոբ, թե ԼԳԲՏ ներկայացուցիչ, նենց որ կխնդրեմ քննադատել ադեկվատ ու փաստարկված, այլ ոչ թե հուզականությունից ելնելով։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ