13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ելակ ուտելուց հետո երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել

Ավստրալիայի սուպերմարկետներից մեկի նախկին աշխատակցին կասկածում են ելակների մեջ ասեղներ թաքցնելու ու դրանք վաճառելու մեջ։ Արդյունքում տուժել է հատապտղի գնորդներից մեկը, որը պատահմամբ կուլ է տվել ասեղը, գրում է The Sun-ը։

Քվինսլենդում բնակվող 21-ամյա Հոանի Հերնը հասկացել է, որ ելակի մեջ ասեղ է թաքցված եղել միայն այն կուլ տալուց հետո։ Դրանից հետո Հոանին հիվանդանոց է տեղափոխվել որովայնում սուր ծակոցներով։

Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ ասեղը ելակներում պատահաբար չի հայտնվել։ Դրդապատճառը սուպերմարկետի ղեկավարներից վրեժը կարող էր լինել։

Հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ, և վտանգ կա, որ նույն երևույթը կարող է կրկնվել սուպերմարկետի այլ ցանցերում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Woolworths սուպերմարկետն այլևս ելակ չի վաճառում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ