26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որո՞նք են մարդու օրգանիզմը թունավորող բանջարեղենները

Նիտրատների ամենամեծ քանակությունը, չնայած տարածված կարծիքին, ձմերուկի ու սեխի մեջ չի գտնվում։ Նիտրատները ազոտային թթվի աղերն են, որոնց նաև սելիտրա են կոչում։ Նրանք բույսերի և հողի բաղադրության մեջ են մտնում։ Փոքր քանակությամբ այդ նյութերը վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են կուտակվել օրգանիզմում և վնաս հասցնել առողջությանը։ Սակայն ձմերուկները, որոնց հաճախ մեղադրում են սննդային թունավորումների մեջ, ամենևին չեն պատկանում ամենավտանգավոր բույսերի շարքին։

«Ամենից շատ նիտրատներ կան սպանախի, նեխուրի, կաղամբի և բազուկի մեջ»,– նշում են բժիշկները։ Թունավորումից խուսափելու համար պետք է զերծ մնալ այս բանջարեղենների առաջին բերքի մեծ քանակությամբ օգտագործումից։ Աշխատեք չօգտագործել բույսերի այն հատվածները, որտեղ նիտրատների ամենամեծ քանակությունն է պարունակվում։ Կտրեք բազուկի վերևի և ներքևի հատվածները, կեղևազրկեք դդմիկը, կտրեք վարունգի ու բողկի պոչն ու հեռացրեք կեղևը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ