25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարության կեցվածքը, իրավապահների պահվածքը մտահոգիչ է. մտավորականների հայտարարությունը

Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներեւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապահների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Խիստ մտահոգիչ ենք համարում և դատապարտում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից 2018 թ. հունիսի 6-ից ի վեր իրականացվող գործողությունները, որոնք օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ և հակաօրինական բնույթ են ստանում։ Հայաստանում նոր քաղաքական, սոցիալական ու մշակութային իրականություն ստեղծելու կառավարության փորձերը խեղվում են սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո ազգային ինքնության ակունքները խարխլող այս նախաձեռնության կողմից։

Ս.թ. հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բռնի կերպով ներխուժեցին և զավթեցին Մայր Աթոռի Դիվանատունը: Օրենքի լեզվով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում: Եվ միայն 4 օր անց, ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների բազմաթիվ բողոքներից հետո, ՀՀ ոստիկանությունը Դիվանատունը զավթած անձանց դուրս հանեց Մայր Աթոռի տարածքից։

Հուլիսի 11-ին Ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Դիվանատուն ներխուժածներից մեկի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Ու թեև տրված հաղորդումից անցել է 15 օր, ոստիկանությունը մինչ օրս չի ներկայացրել նշված զանգվածի փորձաքննության արդյունքները։

Հուլիսի 12-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով, որոշվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  ղեկավարներից Կորյուն աբեղային տալ մեկ շաբաթ ժամանակ` ուղղվելու և ապաշխարելու համար։

Սակայն, հուլիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամները կրկին  մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին: Տարածքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ու առանձին հոգևորականների ջանքերով միայն հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ բախումից:

Մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, Գնդեվանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի փորձ կատարվեց, որի կադրերը, առանց լրագրողական մեկնաբանության, տարածեցին նաև որոշ լրատվական կայքեր ու գործակալություններ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնից դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք են ստացել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարձակման վերաբերյալ նախապատրաստվող նյութերը:

Վերոնշյալ միջադեպի առթիվ իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ, Սփյուռքի մեր հայրենակիցները, լրագրողներ, եկեղեցու հազարավոր զավակներ:

Հակառակ նախաձեռնության հեղինակների հայտարարությունների, թե իրենց աջակցում են նաև հոգևորականներ, այս ամբողջ ընթացքում արվել են բազում հայտարարություններ թե՛ առանձին հոգևորականների, թե՛ հայաստանյայց ու սփյուռքյան թեմերի առաջնորդների կողմից՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։

Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, իրավապահ մարմինների ոչ համարժեք և պասսիվ գործելաոճը, Քննչական կոմիտեի կողմից իրականացվող գործողությունների անհամարժեքությունը, հանրային լայն հնչեղություն ունեցած միջադեպերին արագ և արդյունավետ չարձագանքելն անուղղակի նպաստում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուն և նոր սադրանքներ իրականացնելուն:

Մեր գնահատմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունները ոտնձգություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և միտված են հայության հոգևոր անվտանգության խարխլմանը: Այդ ամենը ձեռնտու է միայն հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին։

Այն, ինչ կատարվում է Եկեղեցու ներսում, պետք է լուծվի եկեղեցական իրավունքի նորմերին համապատասխան, բայց սա արդեն ներեկեղեցական հարց չէ: Վերոնշյալ նախաձեռնության անդամները դուրս են դրվել Հայ Եկեղեցուց, Եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճան ունեցողների՝ եպիսկոպոսների բանադրանքի տակ են ու չեն կարող ներկայանալ իբրև Եկեղեցու զավակներ ու որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կյանքին: Հետևաբար շարժումը ներեկեղեցական չէ և արտաքին ճնշում է Հայ Եկեղեցու վրա:

Վերը ներկայացված իրավիճակը պահանջում է պետության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ իրականացվող ոտնձգության անհապաղ կասեցում ու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծում։ Նման անօրինական գործողությունները ստվեր են գցում աշխարհում առաջին քրիստոնյա երկրի վարկանշի վրա և հեռու են ժողովրդավար երկիր կառուցելու նկրտումներից: Հակառակ դեպքում, պաշտպանված չլինելով պետության կողմից, հազարավոր հավատացյալներ կարող են պարտադրված լինել սեփական ուժերով պաշտպանել հայ ժողովրդի ազգային ինքնության պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իր հոգևոր առաջնորդին։

Երևան

26 հուլիսի, 2018 թվական            

  1. Հայկ Նահապետյան – «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ
  2. Հայկ Բաբուխանյան – ԱԺ պատգամավոր,  «Սահմադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ
  3. Վահրամ Բաղդասարյան – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար
  4. Արտաշես Գեղամյան – ԱԺ պատգամավոր,  «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ
  5. Շուշան Պետրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ, ԱԺ պատգամավոր
  6. Խաչիկ Ասրյան – «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ
  7. Վահան Բաբայան – «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ
  8. Սարգիս Ավետիսյան – «Համերաշխություն» կուսակցության նախագահ
  9. Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
  10. Գեղամ Գրիգորյան – «Իրավունք» թերթի եւ www.iravunk.com կայքի տնօրեն
  11. Հրանտ Սարաֆյան – «Իրավունք» թերթի լրագրող
  12. Կարինե Եսայան – «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համանախագահ, պատմական գիտությունների թեկնածու
  13. Հարությունյան Ավագ – ՀԱԱ կինոֆոտոֆոնո մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու
  14. Լիա Ավետիսյան – «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի համահիմնադիր, գրող-հրապարակախոս
  15. Արթուր Հովհաննիսյան – «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան, հրապարակախոս
  16. Արմինե Սիմոնյան – «Հայ ձայն» լրատվական կայքի խմբագիր
  17. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր
  18. Արտակ Մովսիսյան – «Արարատ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար
  19. Զառա Գևորգյան – «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող
  20. Քերոբ Սարգսյան – «Իրավունք» թերթի բաժնի վարիչ, վերլուծաբան
  21. Արմեն Մանվելյան – «Հայ ձայն» լրատվական կայքի հոդվածագիր, պատմական  գիտությունների թեկնածու
  22. Վարդան Աստվածատրյան – «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» եւ « Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի տնօրեն
  23. Հասմիկ Ղազարյան – magnis.news կայքի թարգմանիչ
  24. Հասմիկ Բակունց – «Եվրասիական Ինֆորմացիոն լիգա» կայքի խմբագիր
  25. Տիգրան Սիմոնյան – «Փաստարկ» ակումբի ղեկավար
  26. Արման Վանեսքեհյան – «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան
  27. Իրինա Աբրոյան – «Ռեպուբլիկա Արմենիա» թերթի մշակույթի և կրթության գծով պատասխանատու
  28. Լիլիթ Եղիազարյան – «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ
  29. Պանդուխտ Սյունի – «Ոսկանապատ» հայկական վերլուծաբանական կենտրոնի առաջատար մասնագետ
  30. Ալմաստ Մուրադյան – «Դիալոգ» ՀԿ նախագահ
  31. Վահագն Չախալյան – «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինք, նախագահ
  32. Խաչիկ Ստամբոլցյան – «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» միավորման նախագահ
  33. Սևան Աղաջանյան – «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ
  34. Մամիկոն Խորշուդյան – «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ նախագահ 
  35. Անի Կարապետյան – «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ
  36. Դավիթ Ալեքսանյան – «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ
  37. Էդուարդ Փոլադով — Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ
  38. Դավիթ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր
  39. Արամ Սաֆարյան – «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
  40. Արման Բոշյան – Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ
  41. Զարուհի Բաբուխանյան – «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման» ՀԿ նախագահ
  42. Արման Ղուկասյան – «Միջազգային հումանիտար զարգացում» հկ նախագահ
  43. Ծովինար Կոստանյան – Հայրենանվեր երիտասարդների միավորում (ՀԱՅԵՄ) հկ նախագահ
  44. Կարեն Բալայան – «Կիլիկիա» նավարկության ակումբի նախագահ
  45. Վալերի Թունյան– պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՃՀ դասախոս
  46. Ավետիս Հարությունյան – պատմ. գիտ. թեկնածու, ՀՊՄՀ և Գևորգյան ճեմարանի դասախոս
  47. Նիկոլայ Հովհաննիսյան – արևելագետ, ԱԳԱ թղթակից-անդամ
  48. Տիգրան Քոչարյան – Մեդիա փորձագետ
  49. Արշակ Արզիկյան – տնտեսագետ
  50. Գևորգ Մկրտչյան- փիլիսոփա, սոցիոլոգ
  51. Սերգեյ Շաքարյանց – քաղաքական փորձագետ
  52. Գրիգոր Բալասանյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
  53. Արա Մարտիրոսյան – ՀՊՄՀ լրագրության բաժնի դասախոս, պատմաբան, լրագրող
  54. Հայկ Սահակյանց – «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն ստուդիայի տնօրեն
  55. Ասլան Մխիթարյան – ճարտարապետ
  56. Ազատ Սարգսյան – ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու
  57. Լալա Հակոբյան- բանասեր, մանկավարժ
  58. Արփինե Նավասարդյան- Կենսաբանական Գիտությունների թեկնածու
  59. Արմեն Պապյան  – փորձագետ, վերլուծաբան
  60. Բակուր Կարապետյան -գրող, հրապարակախոս
  61. Վահրամ Սահակյան – գրող, թատերագիր
  62. Մարգարիտ Իգիթյան – երաժշտագետ
  63. Սվետլանա Գուլյան – արվեստագետ
  64. Արամ Սարգսյան – մանկաբարձ-գինեկոլոգ
  65. Աշոտ Սարգսյան – պատմության ուսուցիչ
  66. Սերգեյ Կոնակով – ծրագրային ապահովման ինժեներ
  67. Վահե Ավետիսյան – պատմական գիտությունների թեկնածու
  68.  Գրիգոր Ծատուրյան — ճարտարապետ
  69. Արամ Գրձելյան — մաթեմատիկոս,
  70. Սեդա Ավետիսյան — երաժիշտ
  71. Մարինա Շահբազյան — մանկավարժ
  72. Արմեն Բլբուլյան — Մանկաբարձ, Հանրապետական ծննդատան փոխտնօրեն
  73. Արսեն Սարգսյան — Ինժեներ, «Մարս» ՓԲԸ փոխտնօրեն
  74. Հրիփսիմե Գրիգորյան — Ժողովրդական նկարիչ
  75. Գրիգոր Բրուտեան — աստղագետ
  76. Արամ Մկրտչյան – հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիա
  77. Կարինե Հայրապետյան – մշակութաբան, մանկավարժ, Գերմանիա
  78. Վահե Մեսրոպյան – գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՄՆ
  79. Գևորգ Նուրումյան – հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիա
  80. Անուշ Մկրտչյան Ցայլեր – քաղաքագետ, արվեստաբան, Գերմանիա
  81. Տաթեւ Մկրտչյան Նուցցո – Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Գերմանիա
  82. Էդուարդ Ցայլեր – «Կապիտոլ» «Պալատին» կինոտան տնօրեն, Գերմանիա
  83. Անի Մենուա – փիլիսոփայական գիտությունների թեկնածու, մագիստրոս, Արտիում Գերմանիա
  84. Լարիսա Հովհաննիսյան – հասարակական-քաղաքական գործիչ, Իսպանիա
  85. Պապին Պողոսյան – երգիչ, ԱՄՆ
  86. Արմեն Բարսեղյան – «Տեսակետ» հաղորդաշարի հեղինակ, ԱՄՆ
  87. Գայանե Գադուկյան – Ճարտարագետ, Ֆրանսիա
  88. Աշխեն Նուրումյան – մշակութաբան, Ֆրանսիա
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ