02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցուցադրված Գեղարդը օրիգինալն է. աստվածաբան

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի խարծիքով այն կնճիռը, որը առաջացել է կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսած պայքարի հետևանքով պետք է շատ արագ հարթվի:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Խաչատրյանն  ասաց, որ այդ կնճիռը ունի երկու կողմ. «Կնճիռը հարթելը մի կողմից  պետք է նպաստի վերելքին՝ հոգևոր կյանքի վերափոխմանը, իսկ մյուս կողմից պետք է նպաստի նրան,  որ այս շարժումը հանկարծ չվերածվի խայտառակության, որը համաշխարհաին հնչեղություն կարող է ստանալ»:

Ըստ աստվածաբանի՝ խնդրի լուծումը չի կարող միանշանակ երկու կողմերի համար էլ ձեռնտու կամ գոհացնող լինել, բայց այս դեպքում առաջին հերթին պետք է  հաշվի առնել ժողովրդի շահը և գիտակցել, որ խնդրի լուծումը պետք է լինի հայ ժողովրդի համար ձեռնտու՝ ապագան կերտելու տեսակետից;

«Մենք պետք է հաշվի առնենք այն, որ սա քաղաքական զարգացում չէ, սա քաղաքական տեմպի տակ եկեղեցին դնելու անթույլատրելի ձգտման բացասում պետք է լինի մեր իրականության մեջ: Մենք պետք է լավ գիտակցենք, որ եկեղեցին երբեք չի եղել այն կառույցը, որ քաղաքական անցուդարձերի առումով մտնի նույն ռիթմի մեջ»,-նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով օրեր առաջ Էջմիածնում ցուցադրված   Աստվածամուխ Սուրբ Գեղարդի  իսկական կամ ոչ իսկական լինելուն, աստվածաբանն ասաց, որ իր կարծիքով ցուցադրված Գեղարդը օրիգինալն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել : Ցուցադրումից հետո նրանք հայտարարել են, որ  այդ Սուրբ Գեղարդը օրիգինալ տարբերակը չէ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ