12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Նախիջևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Գյուննութ բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3 զինծառայող, վիրավորվել են 11-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել էր Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Նախիջևանի Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: «Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ: Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», – հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքում էր՝ հայտնելով, որ ադրբեջանական զինված ուժերը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ են իրականացնում բացառապես իրենց տարածքում:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ