Կանանց չծերանալու համար անհրաժեշտ է մեկ նարինջ
Հավայան կղզիներում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են: Հայտնի է, որ դրանցում մեծ քանակությամբ С վիտամին և մեծ քանակով հակաօքսիդանտներ կան, որ օգնում են զերծ մնալ տարիքային «տարբերանշաններից»: Ի դեպ, նարինջ օգտագործելն ավելի արդյունավետ է, քան պոլիվիտամին ընդունելը:
Հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Տորի Պարկերը, մասնավորապես, նշում է, որ նարնջի մեջ կան այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք հնարավոր չէ ստանալ դեղագործական միջոցներով: Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը:
Մրգերն, իրենց հերթին, մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը. դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարնջի օգտակարությունը: Երիտասարդ մնալուն օգնում են նաև սև հաղարջն ու մորին: Պարկերի կարծիքով, այս հետազոտությունները պետք է շարունակել. արդյունքում հնարավոր է ստեղծվի նոր, բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոց: