26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահաբեկչական ալիքը Իրաքում ավելի քան 100 մարդու կյանք է խլել /վիդեո/

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Ամենաշատ թվով զոհերը երկրի մայրաքաղաք Բաղդադում են, որտեղ պայթյուններն իրականացվել են մասամբ շիաների թաղամասերում: 51 մարդ է զոհվել, շուրջ 90-ը վիրավոր են, հաղորդում է “Reuters”-ը:

Ահաբեկչությունների շարանն սկսվել է նախօրեին` Բաղդադից 50 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական բազայում, որտեղ 11 զինվոր է զոհվել, 7-ը վիրավոր են: Եվս 16 մարդ զոհվել է Ամար քաղաքում:

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք շարունակում են պայքարել ահաբեկչության դեմ, իսկ ներկայիս ահաբեկչությունների ետեւում, նրանց կարծիքով, կանգնած է “Ալ-Քաիդան”: Մասնագետները կարծում են, որ ահաբեկչությունների ալիքը կրկին բռնկվել է Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշեմիին մահվան դատապարտելու պատճառով: Հաշեմին ներկա պահին Թուրքիայում է գտնվում:

Մինչ նախօրեի ահաբեկչական ալիքը ամենաարյունալի օրն Իրաքում 2012-ի հուլիսի 29-ն էր, երբ երկրի տարբեր քաղաքներում առնվազն 115 մարդ զոհվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ