Նախագահին անսովոր ջերմ ընդունելություն էր սպասվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջերմ ընդունելություն էր սպասում Ֆլորիդա նահանգի պիցցերիաներից մեկում, որի սեփականատերն ամուր գրկել է նախագահին եւ օդ բարձրացրել:
“Դուք ծանրություններ բարձրացնո՞ղ եք”,-կատակել է Օբաման, երբ նրան իջեցրել են: Պիցցերիայի սեփականատեր Սքոտ Վան Դազերը խոստովանել է, որ նախագահին տեսնելով` ինքը չափազանց հուզվել է:
Օբաման Վան Դազերին հայտնել է, որ վերջինս` 190 սմ հասակով եւ 118 կգ քաշով, ամենախոշոր պիցցերիայի սեփականատերն է, որին ինքը երբեւէ հանդիպել է: Ըստ “CBS News”-ի` Օբամայի քաշը 82 կգ է: Նախագահը հարցրել է` արդյո՞ք ինքն էլ նույն տեսքը կունենա, եթե նրա պիցցաներից ուտի:
Օբամայի ուշադրությունը Վան Դազերը գրավել է նրանով, որ արյան “վաստակավոր” դոնոր է: Հենց այդ փաստն էլ նախագահին բերել է նրա պիցցերիա: Դազերը հայտնել է լրագրողներին, որ նախագահի գալստյան մասին իրեն հայտնել են 40 րոպե առաջ, իսկ ինքը նրան դիմավորելու համար նույնիսկ գոլֆի խաղն է ընդհատել: