21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր երկիրը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ հայկական կողմը առաջին հերթին պետք է զբաղվի Նախիջևանի հարցով: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  Ըստ քաղաքագետի՝  Նախիջևանի հարցը լուծման երկու տարբերակ ունի:  «Առաջին լուծումը ռազմական է: Մեր երկիրը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: Երկրորդը՝ Նախիջևանի իրավական թղթածրարի հստակեցնելը և միջազգային հարթակներում ներկայացնելն է»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ առաջին հերթին պետք է աշխատել Մոսկվայի հետ, քանի որ Մոսկվան, խախտելով 1920 թ.-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Երևանի համաձայնագիրը, Նախիջևանի տարածքը մեզանից վերցրել, տվել է Ադրբեջանին: «Ես ռուսամոլներին ուզում եմ ասել, որ Նախիջևանը ՀՀ-ին վերադարձվել է անգլիացիների միջամտությամբ»,-նշեց Շիրինյանը:  

Քաղաքագետը կարևոր համարեց հայկական կողմի նախահարձակ լինելը: «Մենք պետք է կռիվ սկսենք Ադրբեջանի դեմ: Այսքան տարի հետո մենք պետք է ռազմական գործողություններ սկսենք»,-հավելեց  նա: Հարցին պե՞տք է  արդյոք 2-րդ ճակատը բացել, քաղաքագետը պատասխանեց. «Կարող է փակո՞ւմ ենք դրանով:  2-րդ ճակատը պոտենցիալ իմաստով արդեն բացած է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ