Արցախը բանակցային գործընթացից դուրս մղված չէ

«Եթե Հայաստնում սկսած շարժումը առաջին դեմքերի դեմ էր, ապա Արցախում բողոքի այս վերջին դեպքերը ավելի շատ ուղղված էին անհատ մարդկանց դեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Մանասյանը չբացառեց նաև այն կետը, որ Արցախում գլուխ բարձրացրած բողոքի ակցիան ուներ նաև կենցաղային ֆոն, որը առաջացել էր ավելի շատ սոցիալական դժգոհությունների պատճառով:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզին, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, Մանասյանն ասաց, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը մեզ մոտ տոտալ ձևով սխալ է հասկացվել.«Արցախը բանակցային գործընթացից դուրս մղված չէ, մենք ենք հարցը սխալ դնում: Բաքուն չի կարող Արցախին դուրս մղել բանակցային գործընթացից»,-ասաց նա և հավելեց, որ այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, բնավ չի նշանակում, որ Արցախը այդ գործընթացիցի դուրս է մղված: