22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կանաչ թեյը կարող է վտանգավոր լինել լյարդի ու երիկամների համար

Կանաչ թեյն ամենաօգտակար ըմպելիքներից մեկն է, սակայն այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ կանաչ թեյ խմելը կարող է վնասակար լինել առողջության համար և նպաստել լյարդի ու երիկամների աշխատանքի խանգարմանը:
Մասնագետների խոսքով՝ առողջությանը վնաս չհասցնելու համար օրական կարելի է խմել առավելագույնը 2 բաժակ կանաչ թեյ: Բանն այն է, որ այն պարունակում է պոլիֆենոլային միացություններ, որոնք հաճախ կուտակվում են օրգանիզմում:

Նշվում է, որ բժշկական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ լյարդի հիվանդությունների պատճառ է դարձել կանաչ թեյի գործածությունը: Այս դեպքերն ուսումնասիրած մասնագետներն ընդգծում են, որ նման խնդիրները պայմանավորված էին լինում թեյի մեջ պարունակվող միացություններով, որոնք ավելացվում էին արտադրողի կողմից: Ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և չչարաշահել այս ըմպելիքը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ