24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ

Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծարաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է` որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա:
Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ Ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը: Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը:

Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները` անմիջապես վերդառնում է` ասելու համար, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված:
Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը. ապա դառնաս նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու` Իմ Սիրո համար»:

«Աստծո կանչ-ը գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ